Առևտրի շրջանառությունը Հայաստանում աճել էOrer.am-ը գրում է․

Հայաստանում առևտրի շրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 տրլն 423 մլրդ 617.4 մլն դրամ’ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,7 տոկոսով: Առևտրի շրջանառության կառուցվածքում հիմնական մասը’ 60 տոկոսը, զբաղեցրել է մանրածախ առևտուրը, որի ծավալը տարվա առաջին ութ ամսում կազմել է 854 մլրդ 124.7 մլն դրամ: Մեծածախ առևտրի ծավալը նշված ժամանակահատվածում ավելացել է 9.6 տոկոսով և կազմել 519 մլրդ 230.2 մլն դրամ:

Ավտոմեքենաների առևտուրը հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.7 տոկոսով և կազմել 50 մլրդ 262.5 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել