Yerkir.am-ը գրում է․
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին կրակոցներ արձակելու առթիվ հարուցված քրեական գործով աշխատում են ոչ թե իրավաբաններ, այլ PR մենեջերներ: Այսպիսի կարծիք հայտնեց գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա կարծիքով` իր պաշտպանյալի մեղադրանքը վերանայելու փոխարեն օրեր առաջ այն ավելի խստացնելը գալիս է վկայելու այն մասին, որ պետությունը «ցույց է տալիս, թե որքան խիստ է»:
Իրականում, ըստ փաստաբանի, Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքները սխալ են և ճիշտ չեն որակում նրա կողմից կատարված արարքը: ՀՀ Քննչական կոմիտեն օրեր առաջ հայտարարեց, որ Գ. Առաքելյանին առաջադրվել է նաև նոր մեղադրանք` դիտավորությամբ այլ անձանց տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Փաստաբանի կարծիքով` աբսուրդ է նման որակումը, քանի որ վեճը ծագած է եղել Գոռ Առաքելյանի ու Ներսես Մելքոնյանի և Վալերի Հովհաննիսյանի միջև: Հետևաբար` այլ անձանց վնասելու դիտավորություն չէր կարող լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ