Newmag.am-ը գրում է․

Պարզվում է, որ ապահովագրական ընկերությունները երբեմն դառնում են առօրյա խարդախությունների զոհ: Բանն այն է, որ ավտովթարի դեպքում հեշտ է կեղծել ապահովագրական փաստաթղթերը և փոխհատուցում ստանալ որպես «տուժող կողմ»:
Ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցներն, օրինակ, 2014 թվականի առաջին ամիսներին կանխել են խարդախության 2 դեպք, որոնք վերաբերել են Ճանապարհատրանսպորտային պատահարներին: Մի անգամ էլ պարզել են, որ Երևանի խաչմերուկներից մեկում մեքենան հարվածած վարորդին փոխարինել է մեկ ուրիշը, մինչև դեպքի վայր կհասներ ԱՊՊԱ գործակալը: Մեղավոր վարորդը վարորդական իրավունք չի ունեցել: Նա համոզել է մյուս մեքենայի վարորդին, որ իր փոխարեն գործակալի հետ շփվի մեքենայի իսկական տերը, որին զանգել և շտապ կանչել էր դեպքի վայր: Այսպիսով՝ մեղավոր վարորդը փորձել էր ապահովագրական ընկերությունից ստանալ 592000 դրամ փոխհատուցում: Խարդախությունը հաջողվել է բացահայտել միայն փողոցում տեղադրված տեսախցիկները: Երկու վարորդներն էլ տուգանվել են նվազագույն աշխատավարձի 600-700-ապատիկի չափով:

cheapest-cars-to-insure

Ավտոպատահարների դեպքում պարզունակ հնարքների են դիմում նաև մարզերի վարորդները: Նոյեմբերյան քաղաքի երկու բնակիչների, օրինակ, ներկայացվել է խոշոր չափերի խարդախության փորձ անելու մեղադրանք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք փորձել են նախկինում տեղի ունեցած տրանսպորտային պատահարը ներկայացնել որպես նոր կատարված դեպք և ապահովագրական ընկերությունից ստանալ 990000 դրամ հատուցում: Այդ գործով դատարանը յուրաքանչյուրին պարտադրել է վճարել նվազագույն աշխատավարձի 500-ապատիկին հավասար տուգանք:

people-car-crash

Եղել են նաև վարորդներ, որոնց մեքենաները ապահովագրված չեն եղել, և նրանք միայն ՃՏՊ-ից հետո են փորձել ապահովագրության պայմանագիր ձեռք բերել: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները վթար են «բեմադրում»: Մի քանի ամիս առաջ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից հետո երկու վարորդները որոշել էին փոխել վթարի իրական պատճառը և պատահարի մասին իրարամերժ տվյալներ հայտնել` ապահովագրական ընկերությունից միասին 1 միլիոն 800 հազար դրամ հատուցում ստանալու ակնկալիքով: Բայց ամեն ինչ բացահայտվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել