Հայտնի է` Կառավարությունը կետ առ կետ պատասխանել էր Եռյակի առաջ քաշած բոլոր 12 հարցերին: Սպասելի էր, որ անկախ պատասխանների բովանդակությունից` Եռյակը նման ձևով էր արձագանքելու: Հանրահավաքը կկորցներ իր իմաստն, եթե Եռյակը չդժգոհեր Կառավարության պատասխաններից: Ամեն դեպքում գործ ունենք աբսուրդային իրավիճակի հետ. Արամ Մանուկյանը հայտարարում էր, թե Կառավարությունը չի արձագանքում իրենց կողմից առաջ քաշած 12 կետերին, իսկ արձագանքից հետո ասում է, որ չի կարդացել դրանք: Ինչու՞ է Եռյակը անտեսում իր իսկ կողմից առաջ քաշված հայտնի կետերի պատասխանները, քանզի ցանկացած արձագանք կամ պատասխան արժեզրկելու է ոչ իշխանական ուժերի առաջադրած օրակարգը: Եռյակը հույս ուներ, որ Կառավարությունը չի արձագանքի և իրենք հնարավորություն կստանան հանրահավաքի օրը խոսելու իշխանության անպատասխանատվությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել