Replik.am-ը գրում է․
Մի քանի օր առաջ որոշ արևմտյան ԶԼՄ-ներ գրեցին այն մասին, որ Քիմ Քարդաշյանը իր դստերը` Նորտին մոռացել է Փարիզի Le Royal Monceau հյուրանոցում և ցանկացել է մեկնել օդանավակայան: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Քիմը դուրս գալիս հյուրանոցից, մոտենում ավտոմեքենային, ապա նրա դեմքին հայտնվում է արտահայտություն, որ կարծես ինչ-որ բան է մոռացել: Ապա նա կրկին մտնում է հյուրանոցի դռնից և այնտեղից դուրս գալիս արդեն երեխայի հետ:
ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին Քարդաշյանը շատ արագ է արձագանքել: Նա թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր ռադիոյով լսեցի այն մասին, որ դստերս մոռացել եմ հյուրանոցում օդանավակայան մեկնելիս: Ինչ է դուք ծիծաղում եք ինձ վրա: Ես գնացի մեքենայի մոտ, որպեսզի ստուգեմ մանկական աթոռը, որի հետ խնդիրներ կային երեկ:
Միթե դուք մտածում եք, որ մեկ տարեկան երեխային հնարավոր է միայնակ թողնել: Օ~, կներեք, նրանք ուղղակի սպասում էին, որպեսզի երեխային դուրս գրեն...Lol»: