Որ չեն սկսում առանց հասկանալու փրթելը, թե բա քրիստոնեությունը մեր մշակույթի հերն անիծեց, մեր ինքնությունը եսիմ ինչ արեց, մենք մինչև քրիստոնեությունը...
Բռնես ձեռներից, տանես Պատմության թանգարան ու եթե չեն տեսել՝ սովորեցնելու կարգով, իսկ եթե տեսել են՝ հիշեցման կարգով, ուշադրությունները հրավիրել էն մի քանի տասնյակ տուֆից ու այլ ապարներից պատրաստված տղամարդու առնանդամների քանդակներին։
Ու էդ հակաքրիստոնեական քարոզիչների խամ ընթերցողներից շատերը խաբար էլ չեն, որ նախաքրիստոնեական հայաստանում ու Հատկապես 2-3-րդ դարերում հայերի մոտ բավականին լայն տարածում ուներ դիոնիսի կուլտը (էդ թանգարանի նմուշները հենց էդ պաշտանմունքին են վերագրում), որտեղ խրախուսվում էին օրգիաները ու սեքսուալ ամենաայլասերված հաճույքները։
Խամերը չգիտեն նաև, որ Հայաստանում մեծ տարածում ուներ միտրազմ-միհրականությունը, որը նախադրյալներ էր ստեղծում հետագայում պարսիկների կողմից ասիմիլացվելու համար։
Խաբար էլ չեն, որ մեր հին պանթեոնը նենց էին ռեֆորմացրել, որ անգամ Սելեվկոս արքայի արձանը կար Նեմրութ սարի վրայի աստվածների արձանների շարքում, իսկ ասենք Արամազդին համ զևս էին ասում, համ Ահուրա-Մազդա...
Իսկ քրիստոնեություն ընդունելը ու հետագայում վերջնականապես ուղղափառ թևին չհարելը մեծապես նպաստել է ազգային ինքնության պահպանման վրա ու թույլ չի տվել, որպեսզի մեզ ասիմիլացնեն պարսիկները, հռոմեացիք, բյուզնադացիք, արաբները, թուրքերը...