«The Human Gallery»-ն (թարգմանաբար՝ մարդկային պատկերասրահ) դաջվածքների ցուցադրություն է։ Այդ բոլոր դաջվածքների հեղինակները ոգեշնչված են եղել ճապոնական գեղանկարներից, հինավուրց քանդակներից ու սյուրռեալիստական ստեղծագործություններից, ինչը վառ կերպով արտացոլվել է նրանց դաջվածքների մեջ։ Ցուցադրության ամենաարտասովոր բանն այն է, որ ցուցադրված նմուշները կենդանի մարդիկ են։ Այդ ցուցանմուշները ներկյացված են ոսկեգույն շրջանակների մեջ։ Այսպես շրջանակներից մեկից դուրս է ցցվում մարդու գլուխ, մյուսից ոտք, մի երրորդից էլ ձեռք, իսկ ավելի մեծ շրջանակներում կարելի է տեսնել ոտքից գլուխ դաջվածքներով պատված մարդկանց։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



