Այ ժողովուրդ ջան, ի՞նչ եք կպել Սուրիկ Խաչատրյանի գիտությունների դոկտորի կոչումից։ Անգամ Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովով են ճշտել, որ Լիցկան ոչ մի դոկտորական ու թեկնածուական չի ճանաչել։ Գլուխը պատով են տվել ԲՈՀ-ում, իրանք լավ գիտե՞ն, թե՞ Լիցկան ու իրա մանկլավիկները։
Համ էլ, ծուռը նստենք՝ դուզը խոսանք էլի ժողովուրդ ջան։ Մի հատ նայեք մարդու տղեն ինչ թեմայով ա դոկտորական պաշտպանել. «Պետական կառավարման հիմնապնդիրները Սյունիքում հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը»։ Բա մարդը իրա գործով ա ցույց տալիս, որ ինքը իրոք դոկտոր էլ չէ՝ ակադեմիկոս է էդ հարցում։ Ես կասեի անգամ տեսական գիտելիքները պրակտիկ հարթության բերող մեկը։
Ուրիշ ո՞ւմ գիտեք Հայաստանի պետական կառավարման համակարգում, որ տենց ճշգրտորեն վերականգնած լինի միջնադարյան կառավարման համակարգ ու ինքն էլ ստանձնած լինի տարածաշրջանի ֆեոդալ սյուզերենի կարգավիճակը։
Ճորտեր ունի՞։ Ունի։
Մականուն ունի՞։ Ունի։
Գործողությունների ազատություն ու մենակ իր սյուզերենի նկատմամբ հավատարմություն ունի՞։ Էն էլ ոնց ունի։
Իր հողում ինքը օրենքի նկատմամբ գերակայություն ունի՞։ Ունի։
Զորք ունի՞։ Ունի:
Տնաշենը մնացել ա մի հատ էլ առաջին գիշերվա իրավունքը վերականագնի ու կդառնա լրիվ դասական միջնադարյան բդեշխ, իսկ սյունեցիները հնազանդորեն կշարունակեն կոռ ու բահրա մուծել ու աղոթել ամեն թփի տակ, որ Սուրիկ Բդեշխ Լիցկոնցին հանկարծ բան չպատահի, որ հանկարց իրենից էլ ավելի վատը (օրինակ պլանքյաշ ու մարդասպան որդյակը, կամ բանդիտ ախռաննիկ Զարզանդը) չգա։
Իսկ դուք դրել մանրանում եք ինչ որ գիտական կոչման իսկության հետ։ Մարդը էսօր վաղը արդեն իշխանական կոչում ա ունենալու ու դինաստիա, իսկ դուք մանրունքների հետևից եք վազում։