Operativ.am-ը գրում է․

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկացվածության բարձրացման ամիսն է:

Ամեն տարի հոկտեմբերին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են միջոցառումներ կրծքագեղձի քաղցկեղի խնդրի նկատմամբ ուշադրության գրավման, տեղեկացվածության բարձրացման, վաղ հայտնաբերման ու բուժման , ինչպես նաև պալիատիվ օգնության ցուցաբերման նպատակով:

Ամեն տարի գրանցվում է հիվանդության 1.38 մլն նոր և 458.000 մահվան դեպք (МАИР, Globocan, 2008 թ.).: Այժմ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում: Ցածր և միջին եկամտով երկրներում վերջին տարիներին հիվանդացության դեպքերը կայուն աճում են՝ կապված կյանքի սպասվող տևողության աճի, ուրբանիզացիայի մակարդակի մեծացման, կյանքի արևմտյան մոդելին անցման հետ:

Ներկայումս բավարար տեղեկություններ չկան քաղցկեղի առաջացման պատճառների մասին, հետևաբար, հիվանդության դեմ պայքարի հիմնաքարը վաղ ախտորոշումն է: Վաղ հայտնաբերման և համապատասխան բուժման դեպքում կրծքագեղձի քաղցկեղը բուժման մեծ հավանականություն ունի: Սակայն, ուշ հայտնաբերման դեպքում ևս բուժումը հաճախ անարդյունավետ է: Այս դեպքում հիվանդին ու նրա ընտանիքի անդամներին անհրաժեշտ է պալիատիվ օգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել