Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին  , Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպվեց «Տարվա  լավագույն  հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014»  ամենամյա  ազգային  մրցանակաբաշխությունը:

«Համազգային վստահություն»   խորհուրդը այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով հրապարակեց «Տարվա մարդ» անվանակարգում լավագույն հանրային գործչի անունը: Համազգային հարցումների արդյունքներով ժողովրդի վստահությանն է արժանացել և «Տարվա մարդ» ճանաչվել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Տարվա ամենաքննարկվող կայք» անվանակարգում ՀՀ-ի ամենաքննարկբող կայքը ճանաչվեց BlogNews.am-ը։ Իր շնորհակալական խոսքում կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանն իր շնորհակալությունը հայտնեց կայքի հավատարիմ ընթերցողներին ու խոստացավ, որ իր ղեկավարած թիմն առաջիկայում բազմապատկված եռանդով ու ջանասիրությամբ է աշխատելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել