Slaq.am-ը գրում է․
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղի մոտակա հանդամասում ԶԻԼ-157 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ-157» մակնիշի 15 LL 463 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ.) արգելափակվել է ցեխակույտի մեջ, փորձել է ինքնուրույն դուրս գալ, ինչի արդյունքում կողաշրջվել է, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Տուժածներ չկան:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/221990/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



