Esem.am-ը գրում է.

4-ին Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է, որը նպատակ ունի մարդկանց ուշադրությունը հրավիրելու մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա:

Այս օրն առաջին անգամ նշել են Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` 1931 թվականին, 2008 թվականից սկսած օրն ընդունվեց նշել աշխարհի 66 երկրներում:  

Օրվա կապակցությամբ ESem.am-ն անդրադարձել է հայտնիների չորքոտանի բարեկամներին և կոչ է անում անտարբեր չլինել մեզ շրջապատող կենդանիների հանդեպ,  նրանց վերաբերվել ջերմությամբ:

Սարգիս Գրիգորյան. «Գրաֆն այժմ գտնվում է անասնաբույժերի հսկողության տակ»

Դերասան Սարգիս Գրիգորյանը վերջերս է ձեռք բերել գերմանական «ավչարկա
 ցեղատեսակի 2,5 ամսական շնիկին: «Քանի որ հողամաս եմ գնել, որոշեցի այնտեղ անպայման շուն ունենաl ու ձեռք բերեցի մեր շնիկին, որին էլ կոչեցինք Գրաֆ»-ESem.am-ի հետ զրույցում նշեց Սարգիսը և հավելեց, որ Գրաֆը շատ չարաճճի է, այժմ էլ ոտքը վնասելու պատճառով գտնվում է անասնաբույժի մոտ:

Ըստ Սարգսի` չարաճճի լինելուց բացի Գրաֆը նաև շատ քմմահաճ է. «Նախկինում միայն ձեռքից էր ուտում, այն էլ` միայն թարմ միս, իսկ այժմ սովորել է, որ պետք է իր ամփսեից ուտի»:

Դերասանի երեխաները, թեպետ տեսել են իրենց փոքրիկ շնիկին, բայց դեռ չեն կապվել նրա հետ: «Քանի որ Գրաֆն ավչարկա է, ամեն դեպքում մտավախություն կա, որ կարող է  վնասել երեխաներին, դրա համար մի քիչ զգույշ ենք»,-խոստովանեց դերասանը:

 

 

Սոնա Շահգելդյան. «Հիլդուկս ինձ նման ինքնասածի է»

Երգչուհի Սոնա Շահգելդյանի խոսքով՝ իր համար այս թեման շատ հոգեհարազատ է, քանի որ ինքը շատ է սիրում կենդանիների: «Մեր երկրում թափառական կենդանիներին ինչպես հարկն է չեն խնամում: Չեմ վախենում ասել, որ դա պարզապես ծիծաղելի է: Ինքս զբաղվում եմ կենդանիների բարեգործությամբ և մտադիր եմ բարեգործական համերգներ կազմակերպել, որոնցից ստացված հասույթը կփոխանցեմ թափառական կենդանիների օգնությանը»,-ESem.am-ին ասաց Սոնան:

Սոնայի շնիկը «բալոնկա» ցեղատեսակի է: Արդեն 6 տարի է՝ նա ապրում է երգչուհու հետ:  «Հիլդուկս, կարծես, մեր տան անդամը լինի՝ մեր փոքրիկ բալիկը, նա շատ կամակոր է և, ինչպես ասում են, տիրոջ նման ինքնասածի:)»,-նշեց Սոնան:

Երգչուհու խոսքով՝ իրենց տանն իշխողը Հիլդան է և բոլորին ստիպում է ենթարկվել իրեն, Սոնան անգամ մտածում է, որ Հիլդան անպայման կխանդի, երբ ինքը մայրանա:

Շրջագայությունների ժամանակ Սոնան շատ է կարոտում իր շնիկին, սակայն երբեք նրան չի տանում իր հետ: «Շանը պետք է լավ խնամես, եթե  չես կարող, ուրեմն պետք չէ շուն պահել, իսկ շրջագայությունների ժամանակ ես չեմ կարող նրան ուշադրություն դարձնել՝ ինչպես հարկն է: Մեկ անգամ մենք միայն մեզ հետ տարել Դիլիջան՝ հանգստանալու, քանի որ նրան տանը մենակ չենք թողնում»,- եզրափակեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել