Tert.am-ը գրում է․
Reuters գործակալությունը լուսանկարների շարք է ներկայացրել Դոնեցկից՝ ներկայացնելով պատերազմական գործողությունների հետևանքով այդտեղ տեղի ունեցած ավերածությունները:
Ուկրաինայի Դոնեցկի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բնակիչները հայտնում են հրետանային ռմբակոծության հետևանքով բնակելի տների հրդեհների և ավերումների մասին։ Երեկ մահացել է երկու խաղաղ բնակիչ:
Ավելի վաղ հաղորդվել է Դոնեցկի շրջանի Զուգրես քաղաքում ականի պայթելու հետևանքով երկու աշակերտների մահվան մասին, որոնք փորձել են տեղաշարժել ականը:
Ողջ գիշերը Դոնեցկում հնչել են կրակոցներ, որոնք պարբերաբար լսվում են շատ թաղամասերում նաև օրվա ընթացքում:
Հաղորդվում է, որ քաղաքի կենսապահովման համակարգներն աշխատում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/10/05/donetsk-destr/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել