Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով:
Սիրելի´ մանկավարժներ, ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն:

Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք մեծահոգաբար` յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ, համակում եք նրան ծնողական ջերմությամբ, ստեղծում ընտանեկան միջավայր:

Շնորհավորելով հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն:

Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել