Մեդալներ և շնորհակալագրեր` ուսուցչի տոնին ընդառաջ

ArmnewsTV.am-ը գրում է.

Բոլոր պաթետիկ բառերից այնկողմ իրականությունն է` այն, որ 90-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին հայ ուսուցիչների մեծ մասը մնաց ու աշխատեց դպրոցում, գրեթե առանց փողի: Հովիկ Աբրահամյանին հատկապես տպավորել են այդ նեղ օրերի ուսուցիչները: Հենց այդ պատճառով հայտարարեց, որ ցանկացած պարագայում կկանգնի կրթության ոլորտի կողքին: Կրթության նախարարի գնահատմամբ` ուսուցչի դերն այսօր այն չէ, ինչ ակնկալվում է: Կրթության ոլորտի փոփոխությունները երբեմն ցավոտ են, երբեմն առաջին հայացքից անհասկանալի: Արմեն Աշոտյանի պնդմամբ, կառավարության որդեգրած քաղաքականությանը պետք է աջակցեն ուսուցիչները: Վարչապետն ու Կրթության նախարարը ուսուցիչների տոնին ընդառաջ ուսուցիչներին պարգեւատրեցին մեդալներով ու շնորհակալագրերով: Ուսուցչի տոնը նախկինում նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակին, բայց տոների մասին օրենքում փոփոխություն կատարելուց հետո հոկտեմբերի 5-ը դարձավ ուսուցչի տոն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել