Tert.am-ը գրում է.
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ Երևանի քաղաքապետարանը մեծ անակնկալ է մատուցել սիրողական մակարդակի և արհեստավարժ բոլոր հեծանվորդների համար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ «Կոկա-Կոլա ընկերությունը», «ՎՒՍՏԱԱ Պլյուս» ՍՊԸ-ն և «ՍԵԼԱ» մասնագիտական ցանցի` դեռևս մայիսին մեկնարկած «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրով մատենադարանի հարակից տարածքից ազդարարվել է մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղու բացումը:
Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը շնորհավորել է բոլոր հեծանվորդներին երթուղու բացման կապակցությամբ, հորդորել զգույշ և ուշադիր լինել հեծանիվ վարելու ընթացքում և նշել, որ նոր հեծանվուղիներ բացելու քաղաքապետարանի և գործընկեր կառույցների նախաձեռնությունները, ըստ ամենայնի, շարունակական կլինեն:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ծրագրեր իրականացնելու գործում ցուցաբերած բազմակողմ աջակցության համար:
Շարունակությունն՝ այստեղ



