Տասնամյակներ շարունակ միայն օդաչուներին է հաջողվել երբևէ տեսնել բնական այս հեքիաթային թվացող երևույթը, որը «կարմիր ոգիներ» են անվանում։ Սրանք իրենցից առկայծող լույս են ներկայացնում, որոնք ավելի քան 80 կմ բարձրության վրա ընդամենը մի քանի միլիվսյրկյան են հայտնվում ամպրոպի ժամանակ։ Լուսանկարիչ Մարկո Լոուրենսն Իտալիայի Վիվառո բնակավայրում մի քանի ամիս ամպրոպներ ու փոթորիկներ լուսանկարելու ընթացքում կարողացել է անկրկնելի կադրեր ստանալ, որոնցում նրան հաջողվել է ֆիկսել այս բացառիկ բնական երևույթը։ «Կարմիր ոգիներն» առաջանում են երկնքում կայծակի արդյունքում առաջացած էլեկտրական հոսանքից, իսկ դրանց կարմիր երանգը օդում ազոտի մոլեկուլների առկայության արդյունքն է։
32-ամյա լուսանկարչին հաջողվել է ֆիկսել կադրերը 320կմ հեռավորությունից՝ եգիպտացորենի դաշտից։ Սլովենացի լուսանկարիչը, որ արդեն ամիսներ շարունակ փորձում էր ֆիկսել բնական այս երևույթը ասել է.
Ես շատ ուրախ եմ արդյունքով, «ոգիների» դետալները բավականին տպավորիչ են ստացվել։ Դրանք չափազանց դժվար է լուսանկարել, որովհետև շատ կարճ են տևում ու հնարավոր է բազմաթիվ կադրերից և ոչ մեկը չֆիկսեր դա։