Life.panorama.am-ը գրում է․

Թեփի դեմ առաջարկվող շամպունները միշտ չէ, որ տալիս են սպասված արդյունքը, այդ պատճառով մի մոռացեք տնային միջոցների մասին:
1. Բաժակի մեջ լցրեք 2 ձու, ավելացրեք 2 ճաշի գդալ ջուր: Թրջեք մազերը տաք ջրով, որից հետո քսեք ստացված հեղուկը և 10-15 րոպե մերսեք: Այս հեշտ միջոցը կօգնի արագ ազատվել ոչ միայն թեփից, այլև շատ խնդիրներից:
2. Եղինջի եփուկը լավ փափկեցնում է գլխի մաշկը, կանխում թեփի առաջացումը: Եթե ամեն օր մազերը լվանաք եղինջի եփուկով, ապա մի քանի օր կազատվեք թեփից:
3. Կիտրոնի կեղևի եփուկը նույնպես արդյունավետ միջոց է: Դրա համար 4 կիտրոնի կեղևը եփեք մեկ ժամ, ապա պարբերաբար քսեք մազերին: Արդյունքը կլինի այն, որ երկար ժամանակ կմոռանաք թեփի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/10/04/hair-care/231886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



