Esem.am-ը գրում է․
Մոսկվա կինոթատրոնում օրերս կայացել է «Մեր Երևանը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում իր մասնակցությունն է ունեցել նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան դերասանուհի Սոնա Մուրադյանը:

«Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքի մասին պատմող այս կոլորիտային ֆիլմում իմ մասնակցությունն եմ ունեցել, թեկուզ փոքր դրվագներով: Երբեք չէի մտածում, որ կարող եմ այս տեսակ ֆիլմում ևս նկարահանվել, քանի որ այստեղ որպես դերասանուհի չեմ ներկայանում»,-ասաց նա և ավելացրեց, որ ֆիլմի ընթացքում քաղաքի տարբեր հատվածներից՝ Կասկադից, Հանրապետության հրապարակից, Մատենադարանից և Հյուսիսային պողոտայից, տարբեր լեզուներով ասել է «Մեր Երևանը»: Դերասանուհու մասնակցությամբ հատվածները ֆիլմում անցումներ են եղել, որով էլ կադրը փոխվել է ու ներկայացվել է քաղաքի մեկ այլ անկյունը:

Ըստ դերսանուհու՝ նույնիսկ բնիկ երևանցիները, ովքեր թվում է՝ քաղաքի ամեն անկյունին ծանոթ են, ֆիլմում նոր բացահայտումներ կանեն: «Կարծում եմ՝ ստացված նախագիծ է, քանի որ Երևանի մասին պատմող վերջին վավերագրական ֆիլմը նկարահանվել է 80-ականներին»,- նշեց դերասանուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



