Araratnews.am-ը գրում է․
Ուսուցչի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հղել է շնորհավորական ուղերձ: Ուղերձում ասված է. «Սիրելի ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, եւ հենց դրանից է նաեւ մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին: Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի բարդ ու պատասխանատու աշխատանք եք իրականացնում դուք, բայց եւ միաժամանակ անչափ շնորհակալ աշխատանք: Մեզնից յուրաքանչյուրը, երբ եւ որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, միշտ խորին հարգանքի զգացումով է մոտենում նրան, ցանկանում թեկուզ փոքր ինչ օգտակար լինել, փոխանցել նրան այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ստացել է տարիներ առաջ: Դա դարերից եկած վերաբերմունք է, որ մեր ժողովուրդը միշտ ունեցել է ուսուցչի մասնագիտության հանդեպ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



