Օրերս թերթերից մեկին տված հարցազրույցում Ժառանգության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` Զարուհի Փոստանջյանը, հայտարարել է, որ ինքը չի մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Տիկին Փոստանջյանը նաև ասել է, որ իրեն դուր չի գալիս հանրահավաքի նման օրակարգը:
Շատ ժամանակ չի անցել, որ ՀՅԴ-ն լքեց Քառյակի շարքերը` անվանափոխելով վերջինիս Եռյակ ածականով, այսօր, արդեն, տեսնում ենք, որ Ժառանգության մի զգալի հատված էլ լուրջ չի վերաբերվում դաշինքին:
Եթե օբյեկտիվ լինենք, Ժառանգությունը բացի մի քանի ներկայացուցիչների ելույթ ունենալու ուղարկելուց ուրիշ ոչինչ գրեթե չէր էլ անում: Այս ամենին էլ, եթե գումարենք ՀԱԿ խմբակցության փաշինյանական թևի բացակայության փաստը, պարզ է դառնում, որ Երկյակի վերածվող Եռյակը նույնիսկ չի կարողանում համախմբել ընդդիմադիր բևեռի գործիչներին:
Ովքե՞ր պետք է կազմակերպեն հուժկու հանրահավաքներ, թեժ աշուններ: ԲՀԿ՞-ն, որի իրական ազդեցություն ունեցող գործիչները տեղյակ էլ չեն, որ իրենք իշխանության մեջ չեն ու ամենուր հայտարարում են, որ իշխանության համար շատ ձայներ են բերել, թե ՀԱԿ՞-ը, որը իրականում մի միջին կուսակցության երիտթևի հնարավորություններ ունի, որի նախագահը դարձել է ԲՀԿ-ի քարոզչամեքենայի համար ֆոն ապահովող հանդիպումների մասնակից ու ժամանակ առ ժամանակ հումորային 'պադեռժկաներ' անող բլոգեր:
Հ.Գ. Կարծում եմ Երկյակի հետ լուրջ հույսեր չեն կապում նույնիսկ գրառումներիս տակ միևնույն ֆեյք էջերով քոմենթներ գրող որոշ պատգամավորներն ու իրենց հպարտ օգնականները: