Orer.am-ը գրում է․

Շատ քնելը այնքան վնասակար է, որքան ոչ բավարար քնելը

Այն, որ ոչ բավարար քունը վնասակար է, բոլորին է հայտնի: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ ավելորդ քունը նույնքան վնասակար է: Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցների կողմից անցակցված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ քնի ավելորդ ժամերն առաջացնում են շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ, անհանգստության զգացողություն և այլն, իսկ գիրանալու հավանականությունը մեծանում է:

Ըստ գիտնականների`քնելուն տրամադրված հավասարակշռված ժամանակը նվազեցնում է վերը նշված հիվանդությունների առաջացման հավանականությունը և բարելավում է 45-ից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը: ՛Առողջ ապրելակերպը կայանում է ոչ միայն ճիշտ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն պահպանելու մեջ: Շատ ավելի կարևոր է այն, թե երբ և ինչքան է մարդ քնել: Չափահաս մարդիկ փորձում են քնել 7-9 ժամ, որպեսզի բարելավեն իրենց ինքնազգացողությունը, սակայն դա օգտակար է միայն նրանց համար, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններից՛,-կարծում է քնի մասնագետ Սաֆվան Բադրը:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 45 տարեկան 54 հազար ամերիկացու կողմից կատարված բժշկական գրառումները: Պարզվել է, որ նրանց գրեթե մեկ երրորդը քիչ է քնում (6 ժամ կամ ավելի քիչ):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել