Լավ տղա լավ տղա են խաղում...

Ինջիղույլանը երեկ հարցազրույց է տվել: Նա հստակ պատմել է, որ իրան այնտեղ կտտանքների են ենթարկել, հարվածել են ու փորձել են բարոյապես կոտրել: Նա խոսքում նշեց, որ դեռ այդ կենդանիներից ստանալիք ունի: Այսքանից հետո ՖԲ տիրույթում «լավ» տղեք են հայտնվել որոնք քննադատում են Հակոբին, նրա խոսելու և Ադրբեջանում հարցազրույց տալու համար: Ախր էտ խոսացողների 99.9 տոկոսի ոտքերը սկսում են դողալ, երբ ոստիկանը մոտենում ւ խնդրում է, որ անցումով անցեն, հիմա լավ տղա լավ տղա են խաղում:

Լևոն Հայրապետյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով: Ստեղ են ասել շնից մազ պոկելնելա բան: Հիմա մնում է պրն. Հայրապետյանին արդարացնեն ու հետապնդումները դադարեցնեն: Աստված տա պրն. Հայրապետյանի առողջությունը շուտ վերականգնվի:

Կուտակային կենսաթոշակի դեմ որոշ պատգամավորներ կրկին ՍԴ են դիմել: ՍԴ-ն, որ ի գիտություն ընդունի այդ հայցը մի քանի օր էլ քննարկումներ դեբատներ և այլն ու նորից մի 100 էջանոց որոշում, որտեղ կրկին ոչինչ պարզ չի լինի ու մենք էլի ապշահար իրար դեմքի կնայենք: Ու կմտածենք Բա հետո՞՞՞ և այդ հետոն է, որ չենք գտնի:

Երեկ Լրագրողների Ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ ԱԺ հավաքականի հետ: Լրագրողները հաղթեցին: ԱԺ պատգամավորները լրագրողներին պարտվեցին իրական պայմաններում , որովհետև այնտեղ կնոպկեք չկային: Այ որ ասենք Փլեսթեյշն 3-ի Ջոստիկով ֆուտբոլ խաղային պատգամավորները հաստատ հաղթանակ կտանեին: Չէ՞որ ջոստիկների վրա հարմար սեղմվող կնոպկեք կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել