Բարի առավոտ, գործընկերներ
Ի գիտություն որոշ լրատվամիջոցների.
Ինչքան էլ անհաջող հոդվածներ հրապարակեք, փորձեք անձնական բնույթ կրող հրապարակումներ թողարկել, միևնույնն է, Հավատարմագրման կարգն ԱԺ-ում գործելու է ամբողջությամբ, որն առավելություն կամ բացառություն չի նախատեսել որևէ լրագրողի համար: ԱԺ լրագրողների հավատարմագրման Կարգը, որն ընդունվել է դեռևս 2009 թվականին, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների գործունեության հիմնական իրավական ակտն է: Կարգն` «օրենք» է, որին պարտավոր ենք ենթարկվել բոլորս:
Հ.Գ. միայն գաղութներում չէ, որ կարգուկանոն պիտի լինի, կարգուկանոնը պետք է պահպանել ամենուր ու ամեն առումով: Իսկ նրանք, ովքեր ուզում են ընդգծել իրենց անառողջ առավելությունը մյուս հավասար գործընկերների նկատմամբ, թող դա անեն այլ վայրում, թող դա անեն մասնագիտական որակն ընդգծելով:
Բոլորին բարի ու հաճելի օր եմ մաղթում: