«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը:

Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել, մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրևոտ եղանակ է

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը: Բայց այս օրերին անընդհատ անձրև է տեղում, ինչի արդյունքում մարդկանց տները ջրով են լցվում, և վնասում տան պատերը: Ամեն դեպքում, բնակիչները գիտեն, որ կառավարությունը գումար է հատկացրել և հույսով սպասում են այդ օգնությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել