Replik.am-ը գրում է․

Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, 23-ամյա տղան և 21-ամյա աղջիկը մահացել են Սանկտ Պետերբուրգում՝  11-րդ հարկից ընկնելու հետևանքով:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդները դուրս էին եկել ծխելու. «Սա, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է, ըստ նախնական տեղեկության՝ աղջիկը ծխել է բարակ քիվի վրա կանգնած և չպարզված հանգամանքներում ընկել է, երիտասարդն էլ  հետևից», - հայտնել է քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Նշվում է, որ աղջիկը քարտուղարուհի էր  Պետերբուրգի քոլեջներից մեկում: Նախքան միջադեպը երիտասարդներն ալկոհոլ էին օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել