Replik.am-ը գրում է․
Բրիտանացի պատգամավոր Ջորջ Գալլոուեյը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ԱՄՆ-ի «պուդել» է անվանել, քանի որ նրանք առանց ընդդիմանալու ընդունեցին ԱՄՆ-ի կողմից առաջարկած հակառուսական պատժամիջոցները:
«Ես կասկածում եմ, որ հակառուսական պատժամիջոցների ընդունման հարցում ԱՄՆ-ը դիմել է ճնշումների, քանի որ Օլանդը և Քեմերոնը ԱՄՆ-ի «պուդելներն» են: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես Հոնկոնգում ստեղծվածը մշակվել է ԱՄՆ-ում, իսկ ԵՄ-ն կամավոր կամ ճնշումների ներքո հետևում է Միացյալ Նահանգների քաղաքականությանը»,-ասել է բրիտանացին:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=46964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել