ArmnewsTV.am-ը գրում է․
Վանաձոր-Դիլիջան միջպետական ճանապարհի 38-րդ կիլոմետրն է, որտեղ հոկտեմբերի լույս 3-ի գիշերը ժամը երկուսին քարեր են թափվել, և Ֆիոլետովո գյուղով անցնող միջպետական ճանապարհը մասնակի փակվել էր: Գիշերվա ընթացքում ճանապարհը մաքրել են, այժմ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Տրանսպորտի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետները դեպքի վայրում որոշել են վտանգավոր ժայռը վնասազերծելու տարբերակը: Քարաթափումը, սակայն, շարունակվում է: Տեղում աշխատում են Լոռու ճանապարհաշինարարները, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ժայռը կպայթեցնեն առաջիկա օրերին, երբ Երևանից ժամանած մասնագետները լիարժեք ուսումնասիրություններ կկատարեն և կբերեն պայթուցիկ նյութերը: Ճանապարհը ամբողջովին կմաքրվի պայթեցումից հետո:
Տեսանյութը՝ այստեղ



