Replik.am-ը գրում է․
Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնն (CDC) իր կայքում հետազոտություն է ներկայացրել, ըստ որի, հաճախակի այցերը սոլյարի մինչև 35 տարեկան մարդկանց համար կարող են 75%-ով մեծացնել մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևի զարգացման հավանականությունը։ Ուսումնասիրողների եզրակացությամբ, սոլյարին առավելապես վտանգավոր է սպիտակամաշկ երիտասարդ մարդկանց համար։
Ըստ արդյունքների` հատկապես ռիսկային գոտում են գտնվում 18-29 տարեկան երիտասարդները, մասնավորապես՝ սպիտակամաշկ աղջիկները։
Նշվում է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կամ սոլյարիում լամպերի ճառագայթումը մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնն է։
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=46960
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



