Replik.am-ը գրում է․

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հարկերից խուսափելու  գործով կկանգնի իսպանական դատարանի առաջ, հայտնում է AS-ը:

Այսօր` հոկտեմբերի 3-ին, դատարանը մերժել է արգենտինացու և նրա հոր վրայից բոլոր մեղադրանքները հանելու դատախազության միջնորդությունը: Նշենք, որ հայր ու որդի մեղադրվում են 4 մլն հարկ չվճարելու մեջ:

Դատարանն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ Մեսսին կարող է տեղյալ եղած լիներ այն ֆինանսական համակարգերից, որոնք կիրառել է իր հայրը հարկերից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել