Բրիտանացի տնային տնտեսուհին, ով հայտնի է որպես «Սպիտակ այրի» ԻԼԻՊ-ի համար մահապարտ կանանց զորք է մարզում։ Սամանթա Լյութուեյթը, ում ամուսինը 2005թ․ի Լոնդոնի մետրոպոլիտենի ահաբեկչական հարձակման արդյունքում, որպես մահապարտ ինքասպան եղավ, միացել է ԻԼԻՊ-ին ու այժմ ամենաազդեցիկ կանանցից մեկն է համարվում, ում «Հատուկ», կամ «Կարևոր կին» են անվանում։
Նրա ամենահզոր զենքը քարոզչության օգագործումն է։ Հնարավոր է, որ ԻԼԻՊ-ի այն տեսնյութերը, որոնք վերջին շաբաթների ընթցքում համացանցում են հայտնվել, հենց նրա աջակցությամբ են պատրաստվել։
30-ամյա Լյութուեյթը ամենավտանգավոր կին հանցագործն է, ով փնտրվում է նախորդ տարվանից ի վեր, երբ ինտերպոլը «կարմիր զգուշացում» հայտարարեց նրա ձերբակալման համար՝ Քենիայի Նաիրոբի բնակավայրում Ուեսթգեյթ առևտրի կենտրոնի ահաբեկչական հարձակումից հետո։
Ինչպես պատմել են ականատեսները, նա բաց գույնի մաշկ ունեցող կին է, ով հրազենային կրակ է բացել ու առաջնորդել հարձակումները։
2012թ․-ին Քենիայի իշխանությունները մեղադրել են նրան Սոմալիայի ալ-Շաբաբ ահաբեկչիական խմբավորման հետ ունեցած կապի համար ու հայտարարել նրա՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մասին ծրագրերի մասին։

Լյութուեյթը կրոնափոխ մահմեդական է, ով իր երկրորդ երեխային էր սպասում, երբ նրա մահապարտ ամուսինը՝ Ջերմեյն Լինդսին, Լոնդոնի մետրոյում ինքնասպանություն գործեց, որպես մահապարտ։
Նա հրապարակայնորեն դատապարտեց իր ամուսնու արարքը, սակայն ամուսնացավ Լոնդոնում ծնված մահմեդական Հաբիբ Ղանիի հետ, ով ավելի ուշ մահացավ ահաբեկչական առաքելության ընթացքում։



