Araratnews.am-ը գրում է․

Պարզվում է` ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մեր մտավորականներից, հայտնիներից գրեթե ոչ ոք չի պատրաստվում մասնակցել: Նրանց կամ չի հետաքրքրում, կամ Երևանում չեն լինելու: Araratnews.am-ի հետ զրույցում` նաև պարզ դարձավ` շատերն անգամ տեղյակ չեն` հոկտեմբերի 10-ին հանրահավաք է լինելու:
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առհասարակ տեղյակ չէր կայանալիք հանրահավաքից. «Ես ընդհանրապես չեմ մասնակցում հանրահավաքներին, ինձ միշտ հեռու եմ պահել. դրա մեջ ոչինչ չեմ տեսնում»,- ասաց Գուժ Մանուկյանն ու ավելացրեց` իր առողջությունն էլ չի ներում արդեն մասնակից դառնալ:
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն էլ ասաց` իրեն միայն իր բեմադրությունից հարցնենք. ինքը զբաղված է նոր ներկայացման բեմադրությամբ ու ոչ մի բանի ժամանակ չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



