Newmag.am-ը գրում է․

Ամառային տրենդը` տասը ամենասիրելի գրքեր հիշեցնել-հրապարակելը արդեն անցյալ սեզոնում է։ Եթե Ձեր անունը Սերվանտեսի, Տոլստոյի կամ Հոմերոսի, անգամ` Վահրամ Սահակյանի կողքին չկար, մի շտապեք ջնջել գրամեքենա հիշեցնող app-ը։ Չգրելու 7 հիմար պատճառները կարդալուց հետո, գուցե Մուսան Ձեր ուսին էլ թփթփացնի…

1. Սեւակն ասում է«Եթե կարողանում ես չգրելմի գրի»եթե կարողանայիր չգրել, չէիր սեղմի այս վերնագիրը ու քո ժամանակը կծախսեիր ավելի արդիական` նոր iphone-ի մասին հերթական տափակ ու ճկվող լուրը կարդալով։ Եթե շարունակում ես սա կարդալ, բարի գալուստ – ուրեմն դու արդեն Սեւակի թիմում հայտնվելու հնարավորությունը չես ուզում բաց թողնել։

2. Չի ստացվում այնպեսինչպես կուզենայի կարողանալ գրելփորփրեք ինտերնետը կամ Ձեր հիշողությունը` ֆեյսբուքյան թոփ տասնյակի գրողներից քանիսն են խմբագրել-վերախմբագրել, խզբզել, անգամ այրել իրենց դուրը չեկած ձեռագրերը, մինչեւ չի ստացվել այն, ինչը մենք հիմա դասական ենք կոչում։ Mac-ը այրել իհարկե չարժե, բայց առանց կենտրոնանալու – գրելու-ջնջելու-խմբագրելու կգրեք լավագույն դեպքում Ավետ Բարսեղյանի պես։ Երրորդ ժամից հետո գուցե ավելի լավ ստացվի (տես երրորդ հիմար պատճառը)։

3. Ժամանակ չունեմ. գումարեք եւ տեսեք – միջին սիթքոմը տեւում է 24 րոպե, ավելացրած 45 րոպեանոց ամերիկյան սերիալները` անգամ մեկը չէ, մի քանիսը. Քիմ Քարդաշյանի դստեր եւ հետույքի մասին լուրերը, դրան արժանի մամուլի “վերլուծությունները”, FB-ում Պետոյի, Աշոտյանի կամ յուր նորաթուխ մամուլի քարտուղարի status-ները, գործընկերոջդ հետ պսեւդո սոցիալ-քաղաքական կամ պատմափիլիսոփայական բամբասանքները, որից հետո բերանումդ դառը սուրճի ու էժան սիգարետի համ է մնում… (արդեն ահագին ժամանակ է գրում եմ, զգում եք – սկսում է ստացվել):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել