Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել. մասնագետPanorama.am-ը գրում է․

Հայաստանում առկա համաճարակաբանական վիճակը նորմայի սահմաններում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս սեպտեմբերին սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել, իսկ գրանցվածներն էլ միայն սեզոնային մրսածությամբ և ոչ վտանգավոր հարուցիչներով են պայմանավորված»,-նշեց Թորոսյանն ավելացնելով, որ վերջին շաբաթների հիվանդությունների բռնկումը միայն օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումների արդյունք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել