Yerkir.am-ը գրում է․
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախօրեին` ներկայացումներից մեկի ժամանակ, արտակարգ պատահար է տեղի ունեցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ դերասանը բռնել է պարաններից մեկից /ըստ սցենարի/, որը պոկվել է, և դերասանն ընկել է` կոտրվածքներ ստանալով: Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնտեսագետ Անահիտ Եգորյանը նշեց, որ բանն այն է, որ դերասանը բռնել է ոչ այն պարանից, որը նախատեսված է եղելն դրա համար: «Դերասանն ուղղակի բռնել է դեկորի համար նախատեսված պարանը, շփոթվել է ուղղակի: Փառք Աստծո, առողջական վիճակը լավ է, ձեռքն է կոտրվել, հիվանդանոցում է»,- ասաց Եգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/73808.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



