Newmag.am-ը գրում է․
Կենսագետ
Սոցիալապես ակտիվ տղամարդը տարիների հետ դառնում է ավելի գիտուն, կենսափորձ է ձեռք բերում: Իմ 50 տարին չեմ զգում, պսիխոտիպով կան տղամարդիկ և կանայք, որոնք տարիքին համապատասխան ծերացած չեն: Մազերս սպիտակել են, բայց իմ 50-ը չեմ զգում: Հորս տիպն եմ, նա էլ էր կենսասեր, շփվում էր մարդկանց հետ ու շատ կարդում: Շատերը մազեր են կրակում, ատամներ են դնում, մինչդեռ իմ տարիքը ինձ համար խնդիր չի առաջացնում: Տղամարդը տարիքի հետ պետք է ոչ թե խելոք դառնա, այլ գիտուն:
Չի կարելի
Ի՞նչ չի կարելի անել կյանքում… Այս հարցում կանանց և տղամարդկանց պետք է բաժանել: Կանանց մտածողությունն աջակողմյան է, ինտուիտիվ: Տղամարդու համար դժվար է ասել, թե ինչ չպետք է անի կինը: Կարող եմ ասել, որ իսկակական տղամարդը կյանքում երբեք չպետք է ստի և վախենա: Տղամարդու համար պարտադիր է երկու կարևոր հանգամանք՝ մտածելու կարողությունը և հումորի զգացումը:
Կյանքն ի վերուստ է
Աշխարհի շատ մեծեր իրենց տարիքի հետ հաշվի չեն նստում: Օրինակ՝ Ալեքսանդր Դյումա հայրը 500-ից ավելի երեխա է ունեցել: Եվ նրանցից միայն մեկն է եղել օրինական՝ Դյուման: Այդ մարդը 400 անգամ եղել է ամենահարուստ ու աղքատ մարդը: Հիվանդացել է խոլերայով, խմել է էֆիր ու բուժվել: Մոցարտը փոքր հասակում լսել է սիմֆոնիաներ, շիզոֆրենիայով տառապել, գրել է նոտաներ և բուժել՝ կլավեսին նվագելով: Քիչ են դեպքերը, որ մարդն իր որոշումներով փոխում է ճակատագիրը: Դրանք այնպիսի մարդիկ են, որ փոխել են ոչ միայն իրենց, այլև հասարակության ճակատագիրը: Նապոլեոնը, երբ նստած էր գնդում, չէր պատկերացնում, որ կդառնա կայսր:
Տրամաբանությունը կապված չէ տարիքի հետ
Կյանքում փոփոխությունները չեմ կապում տարիքի հետ: Մայրս մի խոսք էր ասում. գիժ աղջիկը գիժ հարս է դառնում, հետո՝ գիժ սկեսուր: Եթե մարդը թեթև մտածելակերպ ունի, տարիքը ոչինչ չի սովորեցնի: Տարիքը բերում է փորձ, մարդ կարող է 20 տարեկանում լինել իմաստուն և 80 տարեկանում՝ գիժ: Կան բնավորության գծեր, որ փոխվում են տարիքի հետ: Խելոք մարդը դառնում է ավելի զուսպ. խոսքս սոցիալապես ակտիվ, կրեատիվ, ինչ-որ բան ստեղծող մարդկանց մասին է:

Կինը ստեղծվել է սիրվելու համար
Ես գենդերային հավասարության կողմնակից եմ, բայց պետք է առանձնացնել կրթություն կնոջ համար և տղամարդու: Տղամարդու համար պարտադիր է ինժեներական կրթությունը: Եվրոպական երկրներում, միջին դարերից սկսած, տղամարդը տղամարդ դառնալու համար պետք է ստանար ռազմական կրթություն, արքունական դասը պետք է տիրապետեր ռազմական գործին: Ռազմական գործը կապվում էր կարգապահության հետ, բանակը թույլ էր տալիս կտրվել առօրյայից ու մասնագիտական գործով զբաղվել: Ինժեներական կրթությունը տղամարդուն տալիս է տրամաբանություն, առանց որի տղամարդը նման է ռումբը ձեռքին կապիկի: Դրանից դուրս յուրաքանչյուր մասնագիտություն կնոջ համար է: Ինչքան էլ ինձ քարկոծեն, կնոջը գնահատում եմ այլ կանացի հատկանիշներով, քան ուղեղի պարունակությամբ ու տրամաբանությամբ: Եթե կինը պետք է տղամարդու նման տրամաբանի, տուն պահի, մենքենա վարի, այսինքն՝ ամբողջ ընտանիքի հոգսերը վերցնի իր վրա, էլ ո՞րն է կնոջ տարբերությունը տղամարդուց: Աստված կնոջը ստեղծել է, որ նրան սիրեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



