Առևտրականների բողոքի ակցիաները շարունակվելու են. Ստեփան ԱսլանյանPanorama.am-ը գրում է․

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին չի հաջողվել իրենց բողոքի ձայնը հասցնել կառավարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են պահանջել, որպեսզի կասեցվի «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կամ հին օրենքը թողնեն ուժի մեջ:

«Փոքր բիզնեսի ներկայացուցիչները որոշել են երկուշաբթի օրվանից շարունակել իրենց բողոքի ակցիաները Երևանում և մարզերում»,-հայտնեց Ասլանյանը՝ շեշտելով, որ իրենց բողոքի ակցիաներին են միանալու նաև մարզերի առևտրականները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել