ԵԽԽՎ-ի հերթական զեկույցը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով, կրկին հագեցած է ադրբեջանամետ տոնայնությամբ ու թեզերով և հերթական անգամ հայ պատվիրակները շփոթված ուսերն են թափ տալիս ու հերթական անգամ գանգատվում, որ ցավոք սրտի, ԵԽԽՎ-ն հերթական անգամ տրվեց ադրբեջանական լոբբիստներին։
Էհ ախպեր, ամոթ չլինի հարցնել, թե ինչների՞ս է պետք այդ ԵԽԽՎ-ն՝ առհասարակ։ Լուրջ եմ ասում, մեկը կբացատրի՞, թե ինչ է տալիս այդ քաղաքական պատվերներ իրականացնելու ու օբյեկտիվության և անաչառության հետ կապն ի սպառ կորցրած հարթակը՝ ՀՀ-ին։ Հասկանում եմ, որ մեր խորհրդարանական պատվիրակության անդամներին դզում ա տարին մի երկու անգամ պետության հաշվի Բրյուսել գնալ-գալը, բայց կրկնում եմ, Հայաստանին ի՞նչ ա տալիս էդ կապիկությանը մասնակցելը։ Տարին մի երկու անգամ Ադրբեջանին քրֆելը՞, հետո՞... Ադրբեջանն էլ մեզ ա քրֆում ու դեռ մի բան էլ նենց ա անում, որ զեկույցներ ընդունվեն մեզ քրֆող։
Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ, ու ի՞նչ, Ռուսաստանը փո՞ւլ է եկել դրանից հետո։ Ժամանակն է լուրջ վերանայել մեր արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից հետո չփոփոխված առջանհերթությունները։ Եվրոինտեգրում այլևս օրակարգային չէ, հետևաբար երրորդական եվրոպական կառույցների է հետ լայ-լայներն էլ պետք է օրակարգից դուրս գան։ Համ էլ մի քանի տասնյակ հազար դոլար կտնտեսենք՝ էդ պատվիրակությունների տուսովկեքը քչացնելու հաշվին։