Նկարը մեծացնելու համար սեղմել վրան

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը կեղծ տեղեկություն է տարածել իր կողմից հորինված նոր «ԱՍԱԼԱ»-ի անունից:
Ադրբեջանական քարոզչամեքենան հրապարակել է մի կեղծ նամակ, որը գրված է թուրքերենով: Նամակում իբր ԱՍԱԼԱ-ն սպառնալիքներ են հնչում ադրբեջանցի դիվանագետների և պաշտոնյանների դեմ:
Փաստաթղթի կեղծ լինելը հաստատում են այն տողերը, որտեղ նշված է, թե «Հայոց ցեղասպանության տարիներին 600 հազար հայ է սպանվել»: Նամակի հեղինակները փորձել են իրենց հորինած ԱՍԱԼԱ-ն կապեն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ: Նամակում նշված է, թե իրենց օգնությամբ PKK-ի կողմից ոչնչացվելիք թուրքերի թիվը լինելու է ոչ 40 հազար, այլ դառնալու է 600 հազար:
Նամակի ներքևում նշվում են նաև անուններ, որոնց դիմաց գրված է .«դատավճիռը` մահ»: Դրանց թվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները:
Ադրբեջանական քարոզչության հերթական նենգ և թույլ քայլը:
Նշենք, որ մեր խմբագրությունը մշտապես հաղորդագրություններ է ստանում ԱՍԱԼԱ-ից տարբեր թեմաների կապակցությամբ: Նման բովանդակությամբ ոչ մի տեսակի հաղորդագրություն կազմակերպությունը չի տարածել:


Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել