Բա ուրի՞՞՞շ .........
Երեկ առավոտը սկսվեց բարի լուրով: Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք: Շնորհավորում եմ Ինջիղուլյաններին, որ իրենց որդուն կարողացան գրկել ու համբուրել: Աստված տա նրանք այլևս չբաժանվեն, սակայն պետք է նշեմ օդանավակայանում որոշ լրագրողների սխալ պահվածքի մասին: Չգիտեմ ով ոնց, բայց լրագրողները պետք է սթափ մտածեն ու նոր Հայաստան վերադարձաձ ռազմագերում պետք է այնպիսի հարցեր չտան, որոնց պատասխանը կարող է վնասել պետությանը: Բայց ապրի Հակոբը ինքն իրեն ճիշտ պահեց:
Հոկտեմբերի տասին բան չմնաց: Եռյակի ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ը քիչ է մնում համեմատեն Կուբայի հեղափոխության օրերի հետ, բայց Ֆիդելին ու ՉԷ-ին այդպես էլ այդ հանրահավաքի ապագա մասնակիցների մեջ չեմ կարողանում գտնել: Հիշեցնում եմ, որ առաջնորդների մասնակցությունը դեռ հստակեցված չի, բայց որքանով ես եմ տեղյակ Կուբայում առաջնորդները դիմացից են գնացել, մի խոսքով սպասում եմ հոկտեմբերի 11-ին ու մի լավ հարց եմ նախապատրաստել եռյակի ներկայացուցիչների համար՝ Ո՞ւրիշ:
Ոսկու շուկայի Վաղարշը հայտնի դեմք դարձավ իմ կարծիքով ոչ թե սեղաններ քաշքշելով այլ «Գոհար» մտքերով ու վարդագույն կոստյումով: Էրեկ էս մարդն ասում էր, որ իր սեղաններն էր ինքը այս ու այն կողմ քաշում, հիմա էլ դրել է տեղը: Փաստորեն, որ ինքը պարապ է մնում տան կահույքը լոմով պոկում մի քիչ քաշքշում հետո Ձյուբելով ամրացնում է, ինչ եք խառնվել իրար մարդու համար դա սովորական զբաղմունք է:
Եռյակի քաղաքային հանդիպումների ժամանակ, երբեմն միջադեպեր են տեղի ունենում ՀՀԿ-ի և եռյակի ներկայացուցիչների միջև: Էս ՀՀԿ ներկայացուցիչները չեն հասկանում, որ ամեն մի ընդհարում՝ լույսի գնալ կամ հանրահավաքը ի գիտություն չընդունելը եռյակին նոր խոսալու տեղիք է տալիս, մի արեք տենց բաներ, եթե այդպիսի բաներ չանեք նրանք նույն բաները կրկնելու են բոլոր քաղաքներում ու հոկտեմբերի 10-ին: Մի կողմից էլ եկել ում ինչ եմ բացատրում՝ պատմափիլիսոփա մարզպետն ավելի լավ կիմանա ոնց պետք է փիլիսոփայորեն հետևել հանրահավաքին:



