«Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի՝ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ առևտրականների ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ինքնաբուխ գալիս այդ բողոքի ակցիաներին:

Ըստ այդ տեղեկատվության՝ խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց էմիսարների միջոցով ամեն կերպ հրահրում են առևտրականներին, մատուցելով իբր 100 տոկոսանոց «ստույգ» տեղեկություններ, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումն առևտրականների կյանքը դժոխք է դարձնելու:

Շուտով հրահրումով զբաղվող խոշոր գործարարների ցուցակները զեկուցվելու են «ամենավերևին»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել