Doctors.am-ը գրում է․Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրվա ընթացքում օգտագործել հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն: Ամեն չափաբաժինը պետք է պարունակի 80 գրամ միրգ և բանջարեղեն: Մեկ չափաբաժինը հավասարազոր է մեկ մրգին կամ բանջարեղենին: Կարելի է օգտագործել թարմ, սառեցված, պահածոյացված, չորացրած միրգ և բանջարեղեն, ինչպես նաև հյութեր, հաղորդում է BBC-ն:
Անգլիայում անցկացված նախորդ հետազոտությամբ ենթադրվել է, որ օրեկան պետք է ուտել ավելի քան յոթ միրգ և բանջարեղեն: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ հինգից ավելի միրգ և բանջարեղեն ուտելու դեպքում դրական ազդեցությունն այլևս չի մեծանում: Մարդիկ հիմնականում օրեկան օգտագործում են մրգի և բանջարեղենի չորս չափաբաժին: Երկու հետազոտություններն էլ ցույց են տվել, որ պետք է ուտել ավելին:
Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում անցկացված 16 հետազոտությունների տվյալները: Հետազոտություններին մասնակցել են ավելի քան 833 000 մարդ, որոնցից 56 000-ը մահացել է: ԱՄՆ-ում և Չինաստանում մրգերի և բանջարեղենի կիրառումը իջեցրել է մահացության ռիսկը տարբեր հիվանդություններից, մասնավորապես՝ սիրտ-անոթային հիվանդություններից: Պարզվել է, որ մրգերի և բանջարեղենի ամեն հաջորդ չափաբաժինը 5%-ով իջեցնում է վաղաժամ մահվան ռիսկը: Այդպիսի արդյունքի սահմանը համարվում է հինգ չափաբաժինը:
«Բոլորն էլ գիտեն, որ միրգը և բանջարեղենը օգտակար են, սակայն մեծահասակ մարդկանց 70%-ը չի օգտագործում հինգ չափաբաժին»,- ասում է սննդաբան Վիկտորիա Թեյլորը: Մեծ Բրիտանիայում մեծահասակների 30%-ը, և տարեցների 41%-ն է, որ հետևում են այդ խորհուրդներին: Դիետոլոգ Էլիսոն Թեդստոունը նշում է,- «Մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն և բջջանք, և քիչ քանակությամբ հագեցած ճարպեր, շաքարավազ և աղ պարունակող առողջ բալանսավորված սննդակարգը՝ զուգակցված ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակով, օգնում են պահպանել առողջ քաշը և նվազեցնումսիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել