Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին. Հովիկ ԱբրահամյանArmnewsTV.am-ը գրում է.

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է ոչ իշխանական ուժերի գործունեությանը: Նա ցանկանում է, որ ոչ իշխանական ուժերն իրենց հանրահավաքներն անցկացնեն քաղաքակիրթ և զերծ մնան հայհոյանքներից և վիրավորական արտահայտություններից: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին, Մինսկում կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Նա հայտնել է, որ անդամակցության համար որեւէ խոչընդոտ չկա, Հայաստանը կատարել է իր պարտավորությունները: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ Նախագահը հոկտեմբերի 10-ին կմեկնի Մինսկ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել