Ինչո՞ւ է Հանրային հեռուստաընկերության վերցրած վարկը փակել կառավարությունըYerkir.am-ը գրում է․

Այսօր ԱԺ նիստում շարունակվեցին Հանրային հեռուստաընկերության 2013թ գործունեության վերաբերյալ քննարկումները:   ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում բովանդակային բարելավում կա, բայց ամբողջական լսարանը դեռևս միջին կարողությունների տեր մարդկանց համար է հարմարեցված, մինչդեռ հանրայինը պետք է բոլորի համար լինի: Թևան Պողոսյանը առանձնացրեց, օրինակ, գիտական պոտենցիալ ունեցող լսարանին, ասելով, որ այդ լսարանի համար հաղորդումներ գրեթե չկան:   «Հասկանալի է, որ Հանրայինը նաև վարկանիշին է հետևում ու փորձում է մրցակցել այլ հեռուստաընկերությունների հետ, բայց այն պետք է հանրային լինի բառի բուն իմաստով, և չպետք է ուշադրություն դարձնի միայն վարկանիշին»,- ասաց Թևան Պողոսյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքը անձամբ ընդգծված դրական գնահատական ունի Հանրային ռադիոյի նկատմամբ և կրկնեց Թևան Պողոսյանի արտահայտած կարծիքը, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի ոչ թե կոմերցիոն, այլ` պահանջված: Խոսրով Հարությունյանի համոզմամբ` Հանրային հեռուստաընկերության առաքելությունը պետք է լինի կրթել Հայաստանի քաղաքացուն, հայրենասեր քաղաքացուն, գիտության կրթության նկատմամբ սեր ունեցող և քաղաացիական դիրքորոշում ունեցող քաղաքացուն:   «Փորձեք պրոպագանդել ոչ թե հայտնի ինչ-որ մեկին, այլ հասարակ քաղաքացուն, ասենք աշխատասեր գյուղացուն, փորձեք մեծարել ուսուցչին: Հանրայինը պետք է կերտի կերպարներ, որոնք օրինակելի կլինեն, բայց այդ ամենը պետք է արվի հյութեղ, պրոֆեսիոնալ ձևով»,- ասաց Խոսրով Հարությունյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը որոշ վերապահումներ ուներ լրատվական ծառայության լուսաբանման հետ կապված, մասնավորապես` քաղաքական դաշտը անաչառ և օբյեկտիվ լուսաբանելու հետ կապված: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել