Փաստորեն, այս պահին առկա է քաղաքական բախումների 2 ձև՝ պառլամենտական առճակատում և ցույցեր- միտինգներ: Ու քանի որ բոլորն էլ գիտեն, որ բախումների պատճառը՝ շահն է, շոուների փոխարեն պետք է մտածել, թե ինչպես հարթել տարաձայնությունները, որոնք հետագայում բախման վերածվելու լուրջ հավանականություն ունեն, այսինքն <վտանգավոր է քաղաքացիների առողջության համար>: Դրա համար հեծանիվ հորինել պետք չէ: Այլախոհների նկատմամբ հարգալից վերաբերմունքի մեկ գդալին ավելացնում ենք ընդդիմության հետ 100 գրամ համագործակցություն, խառնում ենք, հետո տաքացնում և ստանում ենք ընտրությունների միջոցով իշխանության լծակներին տիրելու հրաշալի կոկտեյլ: Այն դուր կգա բոլորին, քանի որ պատրաստվել է դեմոկրատական բաղադրատոմսով: Բայց…կա մի բայց- կոկտեյլը պատրաստելու պայմաններին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, ասենք տարածքը օդափոխել, որ բացիլները ստերիլիզացվեն, պատրաստողների ձեռքերը մաքուր լինեն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/699958646759132?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել