ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու, Քեսաբի և Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցման դեպքերին168.am-ը գրում է․

ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը՝ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու, Քեսաբի և Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցման դեպքերի վերաբերյալ. «Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում և Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ և դատապարտում ենք խաղաղ բնակչության և այդ թվում նաև` ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները և ահաբեկչական գործողությունները: Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար: Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններին, մի քաղաքի, որ կարծես անցյալ դարասկզբին Ցեղասպանության հետևանքով հայերի անմարդկային տեղահանությունների մասին ցավոտ հիշեցում էր: Այս քաղաքը և հարակից 12 գյուղերը դաժան հարձակման ենթարկած ահաբեկչական խմբերը, որ փոխկապակցված էին Ալ-Քաիդայի հետ, սահմանը հատել էին հարևան Թուրքիայի տարածքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել