Panorama.am-ը գրում է․
«Մինչ Ֆրանսիան կարծում է, որ չարիքի բանակը պետք է կոչել դրա նվաստացուցիչ արաբական հոմանիշով ՝ Դաեշ, ԱՄՆ-ն՝ ԻԼԻՊ, Համաշխարհային մամուլը՝ ԻՇԻՊ, չարիքի կազմակերպությունը իրականում այն է, ինչն արդեն գոյություն ունի` «Իսլամական պետություն»: Այն դե ֆակտո պետություն է՝ իր բանակով և այն իսլամական է: Իսլամական պետության զարգացումը միայն ժամանակի խնդիր էր, և մինչ աշխարհը հանդուժում էր վահաբիզմի տարածումը ամբողջ երկրագնդով, այն աղետ էր, որ սպասում էր տեղի ունենալուն: Եվ տեղի ունեցավ: Հիմա մենք ապրում ենք վախով, որ դրա աջակիցներն և Եվրոպա վերադարձող անդամները կվտանգեն մեր խաղաղությունը և անվտանգությունը: Եվ իրոք, դա տեղի կունենա: Ամենայն հավանականությամբ դա արդեն տեղի է ունենում»,- ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Վերջինս մատնանշել է, որ թեև ուղիղ հարյուր տարի առաջ գրեթե նույն տարածքներում կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերքերը դեռ չեն սպիացել, բազմաթիվ այլ վայրագություններ հիմա իրագործվում են Միջին Արևելքում:
«Շիա մահմեդականները, սուննի քրդերը, քրիստոնյաները, որոնց մենք առանձին չենք մատնանշում, այլ հավաքական կերպով կոչում ենք քրիստոնյաներ՝ ասորիները, սիրիացիները, քաղդեացիները, կրկին հայերը, առավելապես զրադաշտ դավանող եզդիները վերապրում են ցեղասպանություն, որը իրագործվում է բարբարոսական խալիֆի պետության կողմից: Սակայն սրբապիղծ խալիֆայության ամենամեծ վտանգը մեզ ուղղված սպառնալիքը չէ, ոչ էլ տարածքային նվաճումները, այլ բնիկ ազգաբնակչության բնաջնջումը, որը հավասարազոր է ցեղասպանության և արյունարբու երեխա մարդասպանների նոր սերունդի ձևավորումը, որոնք չգիտեն ոչինչ, բացի արյունահեղությունից և իբն Վահաբի կոմից ստեղծված և Սաուդյան և Քաթարի ռեժիմների կողմից խթանվող մոլեռանդ, անհադուրժողական միջնադարյան իսլամական կարծրատիպերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



