Armlur.am-ը գրում է․
Ազգային ժողովում ավարտվել է Կառավարության ներկայացուցիչների և ԱԺ խմբակցությունների հետ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը: Հանդիպումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկումներն այս պահին փակուղում են գտնվում: «Մենք հույս ունեինք, որ այս մեկ օր ժամկետը, որ խնդրեցին, ինչ-որ կոմպրոմիսների կգնային, բայց շատ հստակ է` հիմա Կառավարությունը ոչ մի զիջումների չի գնում: Ես հույս ունեի, որ Հանրապետական կուսակցությունը կգնար կոմպրոմիսների: Այսօր ես ուղիղ հարց եմ տվել Հանրապետականներին` ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը. վերջին հաշվով իրենցից է կախված այս խնդրի լուծումը: Գալուստ Սահակյանն էլ պաշտպանեց Կառավարության դիրքորոշումը»,- ասաց Արամ Մանուկյանy:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



