Yerkir.am-ը գրում է․
Վարչապետ Հ. Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում, երբ նա ստիպված էր պատասխանել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերին՝ կապված Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ, զավեշտի ոլորտից էր: Նախ` զավեշտալի էր այն ջանադրությունը, որով վարչապետը կրծքով պաշտապանում էր «պատմական» նշանակումը: Նրա ելույթը շաղախված էր նաև կեղծիքով, մասնավորապես` երբ պնդում էր, թե Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ կառավարությունն «ուսումնասիրել է» սյունեցիների կարծիքը, ընդառաջել է «տեղերից ստացվող առաջարկություններին, զանգերին ու նամակներին»: Այդ երբվանի՞ց է մարզպետների նշանակումը կատարվում հասարակական կարծիքի հիման վրա, այդ ո՞ր մարզպետն է, Լիսկայից բացի, այդ պաշտոնի նշանակվել այս հույժ ժողովրդավարական ճանապարհով, չէ՞ որ դա կատարյալ սուտ է, Սուրիկ Խաչատրյանի պարագայում՝ կրկնակի սուտ, որովհետև նորմալ ուսումնասիրությունների արդյունքում դժվար թե այդ մարդը դարձյալ մարզպետ դառնար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



