ՇՏԱՊ. Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մորտոնին տեղեկացրել է, որ Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Շվեյցարիայի առաջարկը։ 
Ընդ որում, ընդամենը օրեր առաջ, նույն նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ փորձում էր ապացուցել ինչպես Հունգարիայի իրավացիությունը, այնպես էլ ոչ մի կերպ չէր ակնարկվում Սաֆարովին ներում շնորհվելու հարցը։
Այնինչ, ԱԳ նախարարը այս անգամ չի վարանել դատապարտել ադրբեջանի որոշումը։ Հիշեցնեմ, որ Հունգարիայում այժմ քննարկվում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ կասեցնելու հարցը։
Տեղին է հիշել ժողովրդակկան մի ասացվածք. «Ու՞մ է պետք կարմիր ձուն զատիկից հետո։»
Մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ Հունգարիայի հետ թշնամանալ այնուամենայնիվ ոչ մի իմաստ չունի և կարիք չեմ տեսնում մերժելու շվեյցարիայի միջնորդությունը, պարզապես կարելի է մի քիչ ձգձգել, որպեսզի Հունգարիան ավելի էական զիջումների գնա դիվանագիտական դաշտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել